‘Չինաստնում ներկայացվել է Մաո Ցզեդունի ոսկյա արձանը’

1026

Չինաստանի Շենչժեն քաղաքում բացված ցուցահանդեսին ներկայացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիրՄաո Ցզեդունի ոսկյա արձանը:

Արձանի բարձրությունը կազմում է 80սմ, այն ամբոջությամբ ոսկուց է, կշռում է 50կգ և զարդարված է թանկարժեք քարերով, իսկ որպես արձանի պատվանդան՝ ծառայում է նեֆրիտե սալը: Արձանի արժեքը կազմում է 16 միլիոն դոլար, նրա ստեղծման վրա ութ ամիս շարունակ աշխատել են 20 քանդակագործներ:

Հայտնի է, որ ցուցահանդեսի փակումից հետո արձանը կտեղափոխվի Մաո Ցզեդունի ծննդավայր Խունան նահանգի Շաոշան գյուղում գտնվող Մաո Ցզեդունի թանգարան:

Նշենք, որ դեկտեմբերի 26-ին կնշվի ՉԺՀ հիմնադրի 120-ամյակը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել վաղը կամ մյուս օրը’
Հաջորդ հոդվածը‘Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ» և «մի շարք այլ ընկերությունների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը»’