‘ՉԼ. «Շախտյորը» և «Բավարիան» գրանցեցին գոլազուրկ ոչ ոքի (տեսանյութ)’

943

Չեմպիոնների լիգայի 2014-15թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Շախտյորը» հյուրընկալել էր «Բավարիային»: Լվովի «Արենա Լվով» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին:

Առաջին խաղակեսի ընթացքում «Բավարիան» ուներ զգալի առավելություն, սակայն վտանգավոր գրոհներ կազմակերպել չէր հաջողվում: Միրչա Լուչեսկուի սաները խաղում էին երկրորդ համարով` ուշադրությունը կենտրոնացնելով պաշտպանության վրա: Ընդմիջումից հետո հանդիպման պատկերն էականորեն չփոխվեց, և գոլեր կրկին չգրանցվեցին: Նշենք, որ 65-րդ րոպեին հյուրերը խաղում էին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց մյունխենյան թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:

Այսպիսով, քառորդ եզրափակչի ուղեգրի ճակատագիրը կվճռվի մարտի 11-ին, Մյունխենում կայանալիք պատասխան խաղում:

ՇԱԽՏՅՈՐ Դ. – ԲԱՎԱՐԻԱ

0-0

MC

 

ՇԱԽՏՅՈՐ Դ.. 30.Անդրեյ Պյատով, 5.Ալեքսանդր Կուչեր, 13.Վյաչեսլավ Շեվչուկ, 33.Դարիո Սռնա, 44.Յարոսլավ Ռակիցկի, 8.Ֆրեդ, 17.Ֆերնանդո, 20.Դուգլաս Կոստա (11.Մարլոս, 78), 29.Ալեքս Տեյշեյրա, 9.Լուիզ Ադրիանու (21.Ալեքսանդր Գլադկի, 89), 28.Թայսոն (7.Վելինգտոն Նեմ, 84)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 27.Դավիդ Ալաբա, 3.Չաբի Ալոնսո, 7.Ֆրանկ Ռիբերի, 19.Մարիո Գյոտցե (9.Ռոբերտ Լեվանդովսկի, 75), 31.Բաստյան Շվայնշտայգեր, 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր (28.Հոլգեր Բադշտուբեր, 70)

 

Զգուշացում՝ Դարիո Սռնա 39՛ (Շ), Դուգլաս Կոստա 58՛ (Շ), Ֆրեդ 77՛ (Շ), Ռաֆինյա 23՛ (Բ), Չաբի Ալոնսո 24՛ (Բ), Ֆրանկ Ռիբերի 77՛ (Բ), Ջերոմ Բոատենգ 80՛ (Բ), Բաստյան Շվայնշտայգեր 84՛ (Բ)
Հեռացում՝ Չաբի Ալոնսո 65՛ (Բ)
Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

 

40

ԳՆԴԱԿԻ %

60

1 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (1)

15

ՏՈՒԳԱՆՔ

20

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. Արտագնա խաղում«Չելսին» խաղաղ ելք կնքեց «ՊՍԺ»-ի հետ (տեսանյութ)’