‘Չնայած ադրբեջանցիների դիմադրությանը՝ ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ն.Զոհրաբյանի առաջարկին’

1146

Նախօրեին երեկոյան ԵԽԽՎ-ում քննարկվել է ռազմական կոնֆլիկտների ժամանակ անհայտ կորածներին հայտնաբերելու մասին հարցը, որի շրջանակում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել, որն ավարտվել է ադրբեջանական պատվիրակության անդամների հետ բանավեճով: Ելույթում, մասնավորապես, Ն.Զոհրաբյանը հնչեցրել է այն մասին, որ զգայուն այդ թեման առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների, և որ մի շարք զինված հակամարտությունների հետևանքով այսօր Եվրոպայում կան շուրջ 20.000 անհայտ կորածներ, և այդ խնդիրը շարունակում է օրակարգային մնալ ԵԽ անդամ մի շարք երկրներում.

«Մեկ բան աներկբա է՝ անհայտ կորած անձանց ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ, և, այո, ընտանիքներին պետք է մշտապես տեղեկացնել բոլոր կատարվող քայլերի մասին»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում panorama.am-ը:

Panorama.am-ի հետ զրույցում Ն.Զոհրաբյանը Ստրասբուրգից փոխանցել է, որ իր առաջարկն այն մասին, որ կողմերը պարտավոր են համագործակցել դե ֆակտո իշխանությունների հետ արժանացել է ադրբեջանցիների ուղղակի կատաղի դիմադրությանը. «Չնայած դրան՝ իմ այդ առաջարկը ընդունվեց, և Վեհաժողովը կողմ քվեարկեց։ Դա արդեն ներառվեց զեկույցում»,- տեղեկացրեց Ն.Զոբրաբյանն ու հավելեց` իրականում դա շատ լուրջ հարց է:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ընկերությունը սմարթֆոնի միջոցով «սուրճի բաժակ նայելու» հավելված է ստեղծել’