‘Պալմիրան ազատագրվել է’

1570

Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են Պալմիրան. քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում էր գրեթե մեկ տարի:

Պալմիրան, մշակութային ժառանգության կենտրոն լինելուց բացի՝ նաև կարևոր ռազմավարական կետ է երկրի կենտրոնական հատվածում:

Կիրակի օրը զինվորականներն սկսել են փողոցների մաքրումը. ԻՊ-ի նահանջող գրոհայիններն իրենց ետևում են թողել բազմաթիվ ականներ և պայթուցիկ սարքեր:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել ցուցաբերված աջակցության համար: Ավելի վաղ ռուսաստանյան հրամանատարությունը հաստատել է, որ Պալմիրայի մարտերում զոհվել է ռուսաստանցի մի սպա:

Պալմիրայի ազատագրման լուրը ոգևորությամբ են ընդունել ՄԱԿ-ում, որտեղ մեկ տարի շարունակ չափազանց անհանգստացած էին այդ պատմական քաղաքի մշակության ժառանգության ճակատագրի կապակցությամբ: Ջիհադիստները մեկ տարվա ընթացքում ոչնչացրել են թանգարան-քաղաքի շատ հուշարձաններ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Պալմիրան: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ զրույցում:

Ազատագրված Պալմիրան տեսանկարվել է անօդաչու սարքի միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘WSJ. Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձամբ հանդիպելուց’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Բորենիների «շկոլան» (Սիվիլնեթ)’