‘Պան Գի Մունը Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին’

974

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի ճգնաժամի հաղթահարման հարցով համաժողովին, որը կայանալու է այս շաբաթ Շվեյցարիայում:

ՄԱԿ- գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ արդեն ստացել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հավաստիացումներն այն մասին, որ Իրանը պատրաստ է համագործակցել Սիրիայում ժամանակավոր կառավարություն ապահովելու հարցում:

Սիրիական ազգային դաշինքը՝ Սիրիայի հիմնական ընդդիմադիր խումբը, հայտարարել է, որ չի մասնակցի երկրում ճգնաժամը հաղթահարելու բանակցություններին, եթե այնտեղ լինեն Իրանի ներկայացուցիչներ: Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, Թեհրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցն է, և հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը կարող է բոյկոտել բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» թիմի ներկայացուցիչների կոչը Սահմանադրական դատարանին’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Ֆինանսական բուրգի գործով մեղադրյալի վիճակը ծանր է’