‘Պաշտոնավարման վերջին օրը Բուլկի Արամը ինքն իրեն մեդալով է պարգևատրել. «Հրապարակ»’

1380

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ-iLur.am), պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով: Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատել են փաստը, սակայն ասել են, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել: «Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»,–հավելում է «Հրապարակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Հայաստանը գազի համար կրկին պարտք է կուտակում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ահա և ամբողջ վիճակագրությունը. «ՉԻ»’