‘Պատահար Երևան-Սևան ճանապարհին’

923

ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր, ժամը 10.52-ին, ահազանգ է ստացվել, որ Չայնիի 1-ին ոլորանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 MP 539 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 150 մ): Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1990 թ. ծնված Մ. և ուղևորներ` 1967 թ. ծնված Գ. և 1962 թ. ծնված Ա. Ալեքսանյանները: Գ. և Մ. Ալեքսանյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:  

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը նոր ուղերձով հանդես կգա Դոնի Ռոստովում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Ղրիմի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան’