‘Պատահար Իսակովի պողոտայում. Կան տուժածներ’

935

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ  բախվել են «Օպել» մակնիշի 33 DO 810 և «Ինֆինիտի» մակնիշի 14 AN 111 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1991 թ. ծնված Է. Մ.-ը, 1991 թ. ծնված Հ. Թ.-ը, 1992 թ. ծնված Վ. Ս.-ը, 1984 թ. ծնված Ս. Մ.-ը և 1984 թ. ծնված Վ. Խ.-ը հոսպիտալացվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը ոչինչ չի հիշում, նա չգիտի զոհերի մասին. Պետրոսյանի եղբայր ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչ կապ ունի Բալայանի նամակը Եվրախորհրդարանի բանաձեւի հետ ‘