‘ՊԲ. Բախումները շարունակվում են, շարքից հանվել են եւս 1 ուղղաթիռ, տանկեր ու անօդաչու սարքեր’

2294

ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:

Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

 

Նախորդ հոդվածը‘Վիրավոր երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ (tert.am)’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ԱԽ նիստ է հրավիրել’