‘Պելեգրինի. «Ես «Չելսիի» հետ խաղի տոմս չէի գնի» ‘

1096

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ եթե երկրպագու լիներ, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ հանդիպման տոմս չէր գնի: Երկու թիմերն էլ կադրային խնդիրների և խաղային ծանրաբեռնվածության պատճառով այդ հանդիպմանը մասնակցելու են երկրորդ կազմի ֆուտբոլիստներով:

-Իհարկե, ես մտածում եմ, որ սա իսկական պայքար չէ: Ինքս այս խաղի տոմս չէի գնի: Դեռ մեկ շաբաթ առաջ մենք հայտարարել ենք, որ խաղին մասնակցելու են երիտասարդները: Եթե մեր երկրպագուները ցանկանում են առաջվա նման մարզադաշտ գալ, իսկ «Չելսիի» երկրպագուները հաճույք են ստանալու խաղից, ես ասելիք չունեմ: Ամեն դեպքում, ես երկրպագու չեմ և պետք է հետևեմ խաղին, որին մասնակցելու են երիտասարդները,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «ESPN FC»-ից:

«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Երկու միավոր կորցնելու պատճառով չենք պատրաստվում հանձնվել»’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Առանց Բենիտեսի խոսքերի էլ շատ աշխատանք ունեմ»’