Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական․ ԱՄՆ-ը հուսահատվեց, երբ Պուտինը որոշեց սկսել ՀՌԳ-ն

291

Միացյալ Նահանգների շատ գործողություններ արվում են հուսահատությունից՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց 2022 թ․ փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն սկսել։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։

«Կարծում եմ՝ հիմա մենք (ԱՄՆ-ը) շատ բաներ անում ենք հուսահատությունից»,- ասել է Մաքգրեգորը՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը «որոշեց պատերազմ սանձազերծել Ռուսաստանի դեմ, իսկ նա ուղղակի պատասխանեց նրանով, որ սկսեց պաշտպանվել»։

Մաքգրեգորը նշել է, որ ԱՄՆ-ը չկարողացավ մեկուսացնել Ռուսաստանը, նրա շուկաները և արդյունաբերությունը, ՌԴ-ին զրկել պաշարներից, վնասել նրա տնտեսությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ի իշխանություններն անտեսեցին Մոսկվայի ջանքերը՝ երկխոսության միջոցով լուծելու Կիևի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։

«Նրանք (Ռուսաստանը) ուժեղ են՝ քան երբևէ,- ասել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը։ — Եվ ավելի ուժեղ կդառնան այս պատերազմից հետո»։

Ըստ նրա՝ Վաշինգտոնում որոշեցին, որ «կարող են Կիևին ամեն ինչ մատակարարել, քանի դեռ ուշ չէ»։ «Խնդիրն այն է, որ արդեն շատ ուշ է։ Ուկրաինան ոչ մի շանս չունի հաղթելու։ Եվ ավելի խոհեմ կլինի, որ դադարեցնի այս ամենը»,- ասել է Մաքգրեգորը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Պատմությունը վերաշարադրել չի ստացվի՝ որքան էլ Արևմուտքը ջանա
Հաջորդ հոդվածըՍտեփանակերտում կվերականգնվի գազամատակարարումը