Պետականության ուրացումը՝ որպես Նիկոլի փրկության միակ ճանապարհ. ՉԻ

765

Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «Դաշնակ Ագոն», խոսում է արցախյան առաջին պատերազմի մասին ու ասում «մեզ Աստված հաղթանակ է տվել, և դուրս ենք եկել անելանելի վիճակից։ Հաղթել ենք մեր գաղափարախոսության, ոգևորության շնորհիվ, իրար սիրելու շնորհիվ»։ Եվ ոչ մի խոսք՝ պետական կառույցների արդյունավետ գործունեության մասին, ճշգրիտ արտաքին քաղաքականության մասին, առհասարակ՝ պետության մասին։ Բացարձակապես ոչ մի խոսք։ Հաղթանակը մեզ Աստված է տվել, Աստծո շնորհիվ ենք զրոյից կանոնավոր բանակ ստեղծել, մեր գաղափարախոսության շնորհիվ ենք հարյուր միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք ներկրել, ոգևորության շնորհիվ ենք թշնամուն զինադադար պարտադրել ու Արցախը դարձրել բանակցությունների կողմ, մեր՝ իրար սիրելու շնորհիվ էր, որ տարածքները մենք էինք գրավում, իսկ ամերիկյան պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ էին կիրառվում․․․ 

Սա անկախության առաջին տարիների ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին չէ, սա արտացոլում է մեր հավաքական վերաբերմունքն ընդհանրապես պետության ու պետականության նկատմամբ։ Եվ Արարատի ու Արագածի միջև իբր դեգերող ու իբր պետականության շահերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանին սա դուր է գալիս։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև եթե արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակի հետ պետությունն ու իշխանությունները կապ չունեին, եթե այդ հաղթանակն Աստծո, գաղափարախոսության ու ոգևորության շնորհիվ էր, ուրեմն 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության հետ նույնպես պետությունն ու իշխանությունները կապ չունեին, պարզապես Աստված մեզանից երես թեքեց, գաղափարախոսությունը չգիտես ուր էր կորել, ոգևորությունն էլ մարել էր։ Դրա համար էլ Նիկոլն ասում է «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ», ասում է «ես ի՞նչ կապ ունեմ, ես ընդամենը մոդերատոր էի», ասում է մեղավորը նախկիններն են, դասալիքներն են, «հինգերորդ շարասյունն է», և այլն։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. 2020-ի աղետը պատմության կեղծման հետևանքն է. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԷրդողանը վստահ է, որ հաղթելու է երկրորդ փուլում