‘Պոզներ. Վերմախտի զորքերին հաջողվել է հասնել Ստալինգրադ՝ հենց Ստալինի մեղքով’

839

Հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների կարծիքով՝ հիտլերական զորքերին հաջողվել է հասնել Ստալինգրադ՝ հենց Ստալինի մեղքով, և քաղաքի անվանափոխության հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ Վոլգոգրադի պատմական անվանումը՝ Ցարիցին: Ինչպես  հայտարարել է Պոզներն իր հեղինակային հաղորդման ժամանակ՝ «կասկածից վեր է, որ այդ հերոսական և վճռորոշ հաղթանակը ժողովուրդն է տարել, ինչպես նաև՝ կասկածից վեր է, թե ով է մեղավոր, որ Վերմախտը հասավ մինչև Ստալինգրադ. դա հենց այն մարդն է, ում անունն ուզում են վերադարձնել քաղաքին»: Նրա կարծիքով՝ «գրեթե նույնը կարելի է ասել նաև Լենինգրադի մասին, որի ժողովրդի սխրանքը ոչնչով պակաս չէ ստալինգրադցիների սխրանքից»: Պոզները հայտարարել է, որ քաղաքների անվանափոխությունը «լպրծուն գործ է», մանավանդ՝ եթե դա դեռ ողջ մարդու անուն է. «մեկ էլ տեսար՝ մահվանից հետո նրան դատապարտեցին, մի տեսակ՝ անհարմար բան է ստացվում», հաղորդում է Интерфакc-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը նոր լուծումներ գտնելն է ‘
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը դարձել է 90/60’