Պոլյանսկի․ Զելենսկու «թատերական հնարքները» ԱԽ-ում անօգուտ են

401

ՄԱԿ-ի ԱԽ անդամներն սկսում են հոգնել ուկրաինական թեմատիկայից, և երեքշաբթի Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Զելենսկու թատերական հնարքները չօգնեցին բարձրացնել «բանավեճի ջերմաստիճանը», կարծում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Երեքշաբթի ԱԽ-ում ուկրաինական ճգնաժամի հերթական քննարկումն է ընթացել, որին տեսակապով մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանյան «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո ԱԽ-ն Ուկրաինայի թեման քննարկում է շաբաթը մեկ։

«Ընդհանուր տպավորությունը նիստից․ եթե ապրիլին Զելենսկին ծափահարությունների էր արժանանում և կարողանում էր հակառուսաստանյան սուր բանավեճ հրահրել, այսօր նրա ոչ մի թատերական հնարք չի օգնում բարձրացնել «բանավեճերի ջերմաստիճանը»,- Telegram-ալիքում գրել է Պոլյանսկին։

Նրա կարծիքով՝ ԱԽ-ի արևմտյան անդամների հակառուսաստանյան  պատումները ոչ մի տեղ չեն կորել, «սակայն նախկին կրակն արդեն չկա։ Ուկրաինական թեմատիկայից հոգնածությունը նկատելի է անզեն աչքով։ Եվ ավելի շատ հարցեր ու կասկածներ զարգացող երկրների կողմից՝ ուկրաինական իշխանությունների պնդումների և մեղադրանքների վերաբերյալ»,- նշել է Պոլյանսկին՝ հավելելով, որ դա լավատեսության տեղիք է տալիս։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Դիբալայի հետ
Հաջորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում