‘Պուտինը կարգադրել է լիակատար մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմը’

1097

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից  լիակատար մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Բացի այդ՝ մարտական պատրաստության անակնկալ ստուգումներ են անցկացվում  Արևմտյան ռազմական օկրուգի և Օդադեսանտային զորքերի առանձին միավորումներում:

Շոյգուի խոսքով՝ միջոցառումներին ներգրավված են 38 հազար զինծառայողներ, ռազմական տեխնիկայի 3360 միավոր, 41 նավ, 15 սուզանավ, 110 օդանավ և ուղղաթիռ:

Փետրվարի վերջին Շոյգուն հայտարարել էր, որ Արկտիկայում մշտական ներկայությունը ազգային անվտանգության ապահովման ընդհանուր քաղաքականության մի մասն է: Մասնավորապես՝ նա չէր բացառել Արկտիկայում պետական շահերի զինված պաշտպանության հնարավորությունը, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Չինաստանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակ. Իմ արտագաղթելու մասին լուրերը չափազանցված են’