‘Պուտին. Ռուսաստանը շարունակում է ԱՊՀ երկրների համար հատուկ ծառայությունների աշխատակիցներ պատրաստել’

930

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է , որ Ռուսաստանը կշարունակի հատուկ ծառայությունների  աշխատակիցներ պատրաստել ԱՊՀ երկրների համար: «Մենք շարունակում ենք օգնել համագործակցության երկրներին՝ հատուկ ծառայությունների, ուժային կառույցների համար նոր  կադրեր պատրաստելու հարցում: Ուզում եմ  հավաստիացնել, որ մենք այդպես կվարվենք հետագայում ևս»,- հայտարարել է Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: 

Ընդ որում՝ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը հաշվի է առնելու  ԱՊՀ երկրների կարծիքներն ու ցանկությունները: 

ՌԴ նախագահն  ընդգծել է, որ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների առջև մեծ և բարդ խնդիրներ են դրված՝ ապահովելու նեքին կայունությունը և արտաքին  անվտանգությունը, պայքարելու թմրամիջոցների, անդրսահմանային հանցավորության, ապօրինի միգրացիայի եւ ահաբեկչության դեմ:  «Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակներում, որոնք միշտ առանձնանում են յուրահատուկ լարվածությամբ»,- նշել է նա:   

Պուտինն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում աշխատանքը պետք է կատարվի այն  բանի գիտակցությամբ, որ «պայքարը կարող է արդյունավետ լինել միայն ջանքերը համատեղելու արդյունքում»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայ. Մարիխուանայի վաճառքի օրինականացումը հետաձգվել է մեկ տարով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’