‘Պուտին. Ռուսաստանի դեմ ակցիաներ են նախապատրաստվում’

1333

Ռուսաստանի ԱԴԾ կոլեգիայի նիստում նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Ռուսատանի դեմ ակցիաներ են նախապատրաստվում 2016 և 2018 թվականների ընտրությունների ժամանակ և պահանջել է խոչընդոտել ապակայունացման նման փորձերը:

«Չեն դադարում արևմտյան հատուկ ծառայությունների փորձերը՝ իրենց շահերին ծառայեցնելու հասարակական կազմակերպություններն ու քաղաքականացված միավորումները, նախևառաջ՝ իշխանությանը վարկաբեկելու և Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Ես բազմիցս ասել եմ և պատրաստ եմ դարձյալ կրկնել. մենք պատրաստ ենք երկխոսել ընդդիմության հետ, շարունակել գործընկերային հարաբերությունները քաղաքացիական կազմակերպությունների հետ՝ բառի ամենալայն իմաստով, միշտ ականջ ենք դնում նրանց, ովքեր բովանդակային քննադատության են ենթարկում իշխանության այս կամ այն գործողությունը կամ անգործությունը:… Իմաստ չունի բանավիճել նրանց հետ, ովքեր աշխատում են դրսից ստացված պատվերով, ոչ թե սեփական, այլ օտար երկրների շահերով առաջնորդվելով: Ուստի կշարունակենք առաջիկայում ևս ուշադրություն դարձնել հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման արտասահմանյան աղբյուրների առկայությանը, համադրել նրանց կանոնադրային նպատակներն ու գործնական աշխատանքը, իսկ ցանկացած խախտում անհրաժեշտ է կասեցնել»,- հայտարարել է Պուտինը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պեսկով. Չեչնիան իրավունք չունի զենք մատակարարել Մեքսիկային’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել Adimlar ամսագրի խմբագրությունում’