‘Պռոշյանի գյուղապետի դաշնակցական թեկնածուն բողոքարկում է քվեարկության արդյունքները’

946

Պռոշյան համայնքի ղեկավարի պաշտոնում ինքնառաջադրված ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ԿԸՀ:

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Վովա Սահակյանի նախընտրական շտաբի պետ Տարոն Տոնոյանը: Ինքը՝ գյուղապետի թենկածուն, կայքի հետ զրույցում չի ցանկացել մանրամասնել, թե ինչ խախտումներ են արձանագրել դիմում ներկայացրած վստահված անձինք և խորհուրդ է տվել սպասել մինչև վաղը:

Հիշեցնենք. Պռոշյան համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություներ նշանակվեցին համայնքի բազմամյա  ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո երեկ, հուլիսի 14-ին կայացած ընտրություններում հիմնական պայքարն ընթացել է երկու թեկնածումների՝ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի և ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի միջև:

ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով, Պռոշյանում 76 ձայնի առավելությամբ հաղթել է Արթուր Մուրադյանը ստանալով ընտրողների 1371 ձայն, ՀՅԴ ներկայացուցիչ Վովա Սահակյանը ստացել է 1241 ձայն, իսկ անկուսակցական թեկնածու Ալեքսան Ալեքսանյանը ստացել է 178 ձայն: 

Այս թեմայով. Գալուստ Սահակյան. Էդ գյուղապետարանի ընտրություններն ի՞նչ էին, որ պետք է փող բաժանեինք:

Նախորդ հոդվածը‘Կաշառք ստանալու և քաղաքացուն ծեծելու համար ոստիկանության մայոր է կալանավորվել’
Հաջորդ հոդվածը‘Վ. Կարապետյան. Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ողջ գործընթացը փակ է ‘