‘ՊՍԺ-ն պատրաստ է 7 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանին’

1332

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է Bild- ը։

Ֆրանսիական սուպերակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս։ Նրա աշխատավարձը տարեկան 4,5 միլիոն եվրո է։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 16 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 6 գնդակ, կատարել է 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բաքվում նախկին ռուսատյացներն ամերիկատյաց են «կտրել»’
Հաջորդ հոդվածը‘Գուս Հիդինկ. «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կսկսի նոր էջից’