‘Ջորջ Բուշ-կրտսերը գրել է հոր կենսագրությունը ‘

976

ԱՄՆ-ի  քառասուներեքերորդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գրել է իր նշանավոր հոր՝ ԱՄՆ 41-երորդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի կենսագրությունը: Գիրքը լույս կտեսնի այս տարվա նոյեմբերին, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Crown հրատարակչությանը:

Հրատարակչության ներկայացուցիչների խոսքով՝ այս հրապարակումը պատմական փաստ է, իսկ կենսագրությունը «բացառիկ է և շատ անձնական»: «Դեռ երբեք նախագահը չի պատմել իր հոր՝ ևս մի նախագահի մասին՝ ամեն ինչ դիտարկելով սեփական աչքերով»,- ասվում է հրատարակչության հայտարարության մեջ:

«Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը մեծագույն ծառայող է, քաղաքական գործիչ և հայր: Ինձ դուր է եկել նկարագրել նրա կյանքը, և հուսով եմ, որ բոլորին դուր կգա կարդալ այն », -հայտարարել է Բուշ-կրտսերը:

Գիրքն ընդգրկում է 41-րդ նախագահի կյանքի և կարիերայի իրադարձությունները՝ ներառյալ  նրա ծառայությունը բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Թեքսասում նորարարկան աշխատանքը  նավթային բիզնեսում, ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական կարիերայի թռիչքը, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնավարությունը և աշխատանքը ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Crown հրատարակչությունը տեղեկացրել է, որ գրքի լույս ընծայումը նախատեսված է նոյեմբերի 11-ին, երբ ԱՄՆ-ում նշվում է Վետերանների օրը: Ինչպես հայտնի է, Երկրորդ համաշխարահյին պատերազմի ժամանակ Բուշ-ավագը ծառայել է ԱՄՆ ՌՕՈՒ-ում: Նա ռազմական գործողությունների գոտում՝ Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում, իրականացրել է 58 մարտական թռիչք: 1944 թ. սեպտեմբերի 2-ին նրա ինքնաթիռը խոցվել էր ճապոնական զենիթային հրթիռների կրակից, և նա, անձնակազմին հրամայելով լքել ինքնաթիռը՝ ինքը ցած էր նետվել անկարգելով: Փրկվել էին անձնակազմի բոլոր անդամները, բացի մեկից: Ջրից օդաչուներին օգնել էին դուրս գալ ամերիկյան սուզանավի նավաստիները: Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ջորջ Բուշը պարգևատրվել է ՌԾՈՒ սպայական խաչով և երեք մարտական շքանշանով:

Ինչպես տեղեկացրել է Crown-ը, կենսագրության առաջին տպաքանակը կկազմի մեկ միլիոն օրինակ: Բացի տպագիր տարբերակից՝ կենսագրությունը կհրատարակվի նաև աուդիոգրքի տարբերակով: Փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են այսօր դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների անունները’