‘Ռադամել Ֆալկաո. Այս տարվա համար ինձ կգնահատեի 10-ից 9,5 բալ’

734

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն ամփոփելով տարվա արդյունքները, նշել է.

«2012 թվականը հիանալի ստացվեց, ինչ որ տեղ նույնիսկ՝ ֆանտաստիկ: Հաճելի եւ հիշարժան պահեր շատ կային, այնպես որ լավագույնը դժվար է ընտրել:

Այս տարվա համար ես ինձ կգնահատեի 10-ից 9 բալ: Միգուցե, ավելի ճիշտ՝ 9,5:

Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա այնպիսի հրաշալի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Չավին, Ինյեստան եւ Կասիլյասը, չեն ստանա այդ մրցանակը, քանի որ ժամանակակից ֆուտբոլում կան երկու հսկաներ: Դուք ճանաչում եք նրանց»,- ասել է Ֆալկաոն:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանն ընդունել է Ֆեյսբուքահայաստանի ներկայացուցիչներին (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Պրոխորովը երեխաներ որդեգրած ռուսաստանցիներին $50 հազար կվճարի ‘