‘Ռաուլ. Առանց Նեյմարի Բրազիլիայի հավաքականը կկորցնի իր ուժերի կեսը’

1143

  Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը կարծում է, որ 22-ամյա Նեյմարի բացակայությունը լրջորեն կթուլացնի Բրազիլիայի հավաքականին: 

«Առանց Նեյմարի Բրազիլիայի հավաքականը կկորցնի իր ուժերի կեսը: Բրազիլացիների համար դա սարսափելի է. չէ՞ որ Նեյմարն այն միակ հարձակվողն էր, որն  իրական սպառնալիք էր ստեղծում հակառակորդի դարպասի մոտ: Բացի դրանից, նրանք ստիպված են խաղալ նաև առանց Տյագո Սիլվայի: Այնպես է ստացվել, որ նրանք պետք է խաղան առանց այս երկու կարևորագույն ֆուտբոլիստների, և դա շատ ցավալի է»,- Ռաուլի խոսքն է մեջբերում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘Մարադոնան համաձայն չէ Ռոնալդոյի հետ (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Զիկո. Մրցավարներն անտեսում են խաղի կանոնների դիտմամբ արված բազմաթիվ խախտումները’