ՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն տիեզերքը վերածում է ռազմական գործողությունների թատերաբեմի

431

ՆԱՏՕ-ի ռազմավարությունը տիեզերքի քաղաքականության հարցում ապակառուցողական է և ուղղված է տիեզերական տարածքը ռազմական գործողությունների թատերաբեմի վերածելու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հրապարակել է «Տիեզերքում ՆԱՏՕ-ի համապարփակ քաղաքականությունը», որում  արձանագրվում է տիեզերական տարածքում դաշինքի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքները տարածելու մտադրությունը, այդ թվում՝ Հինգերորդ հոդվածը՝ «մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա»։

«Փաստաթուղթը հավակնոտ, իսկ իրականում՝ սադրիչ բնույթ ունի։ Այն կազմված է ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի՝ տիեզերքի հարցում երևելի անդամ պետությունների ապակառուցողական կողմնորոշումների համաձայն, որոնք միտված են տիեզերքում զենքեր տեղադրելու, ուժ կամ ուժի սպառնալիք կիրառելու այլ երկրների տիեզերական օբյեկտների դեմ և տիեզերքը վերածելու ռազմական գործողությունների թատերաբեմի»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևի դատարանն ազատ է արձակել Պոռոշենկոյին
Հաջորդ հոդվածըՀրաչյա Վարդանյան․ Երբ այլեւս իրականությունն է տնօրինում օրակարգը