‘ՌԴ ԱԳՆ. Ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում խաղաղ կարգավորմանը’

1094

Ռազմատենչ հռետորաբանությունը, որ կողմից էլ բխի, չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ հակառակը, բարդացնում է դրա լուծումը: Սա համանախագահ-երկրների ընդհանուր դիրքորոշումն է: Այս մասին է ասված Ռուսաստանի ԱԳՆ ինֆորմացիայի և մամուլի դեպարտամենտի հայտարարության մեջ:

«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների կողմից Լոխ-Էռնոմ արված Համատեղ հայտարարության մեջ կողմերի ղեկավարներին կոչ է արվում ժողովուրդների նախապատրաստել խաղաղությանը, և ոչ թե պատերազմին, ձեռնպահ մնալով այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ուժգնացնել լարվածությունը տարածաշրջանում և շիկացնել հակամարտությունը: Հուսով ենք, որ նման կոտեցումը կգերակայի: Այդ կապակցությամբ հույսեր ենք դնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ուղիղ երկխոսության շարունակության վրա, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին, Վիեննայում»,-ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Կարծում եմ` աշխարհի առաջնությունում կհաղթի Բրազիլիայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայում 100 հազարից ավելի երկրպագուներ են կինոթատրոնների դահլիճներում դիտել իրենց սիրելի հավաքականի ելույթները’