‘ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը որոշել է իր դեսպանին վերադարձնել Կիև’

867

Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո որոշում է կայացվել այն մասին, որ ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը կվերադառնա Կիև և կստանձնի իր պարտականությունները:

Այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Որոշում է կայացվել, որ Զուրաբովը վերադառնալու է Կիև՝ իր պարտականությունների կատարմանը, և մասնակցելու է նախագահ Պյոտր Պոռոշենկոյի երդմնակալության արարողությանը»,- հայտարարել է Կարասինը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Առաջին հերթին անհրաժեշտ է իշխանափոխություն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա վերահսկվում է ‘