ՌԴ -ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ բացառապես իրավահավասարության հիմքով

267

Մոսկվան պատրաստ է երկխոսելու ԱՄՆ-ի հետ՝ բացառապես իրավահավասարության և ՌԴ-ի մտոհոգությունը անվտանգության ապահովման հարցում հաշվի առնելու սկզբունքի հիման վրա և ամերիկյան կողմին ազնիվ աշխատելու կոչ է անում։

Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանության մեջ, որը տարածել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։

«Ամերիկյան կողմին ազնիվ աշխատելու կոչ ենք անում։ Ռուսաստանի շահերի անտեսումը և անխոհեմ, սեփական բացառիկության և գերազնացության համազմունքով Վաշինգտոնի իրականացրած արտաքին քաղաքական կուրսն արդեն հսկայական խնդիրների, միջազգային քաղաքականության և տնտեսության  մեջ ճգնաժամային իրավիճակների են հանգեցրել։ Մենք անցյալից դասեր ենք քաղել։ Շատ լավ ենք հասկանում «հակառակորդին հաղթելու» կովբոյական ցանկությունը։ Հրաշալի հասկանում ենք, որ ամերիկյան քաղաքական վերնախավի, հատկապես՝ այսօրվա վերնախավի ներկայացուցիչների խոսքին հավատալ չի կարելի։ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության՝ բացառապես իրավահավասարության և մեր երկրի անվտանգության ապահվման ոլորտում մտահոգությունները հաշվի առնելու սկզբունքի հիման վրա»,- ասվում է հայտարարության տեքստում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըWSJ․ Թրամփի փաստաբանները երկու գաղտնի փաստաթուղթ են գտել նրան պատկանող օբյեկտում
Հաջորդ հոդվածըՊերու․ Նախագահը փորձել է լուծարել խորհրդարանը, սակայն հեռացվել է պաշտոնից ու ձերբակալվել