‘«Ռեալի» միայն երեք խաղացող է այժմ խոսում Մոուրինյոյի հետ’

1002

Մադրիդի «Ռեալի» ներթիմային հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին: Ներկայումս թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ նրա ֆուտբոլիստների միջեւ հարաբերություններն  այնքան են լարվել, որ պորտուգալացի մասնագետի հետ այժմ ընդամենը երեք ֆուտբոլիստ է խոսում. Դիեգո Լոպեսը, Մայքլ Էսիենը եւ Լուկա Մոդրիչը:

Մնացած խաղացողները Մոուրինյոյի հետ աշխատում են շփում չունենալ: Ֆուտբոլիստներին ամենաշատը զայրացնում է Մոուրինյոյի վերաբերմունքը թիմի երկու հնաբնակների` Իկեր Կասիլյասի եւ Սերխիո Ռամոսի հանդեպ, հաղորդում է  Marca-ն:

Այս տեղեկությունները միայն հաստատում են այն լուրերը, որ Մոուրինյոն շուտով կվերադառնա «Չելսի»:

Նախորդ հոդվածը‘Վերահաշվարկի արդյունքում 1/6-ում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայներն ավելացան, 1/9-ում արդյունքներն անփոփոխ են’
Հաջորդ հոդվածը‘6/23-ում վերահաշվարկից հետո արդյունքներն անփոփոխ են’