‘«Ռեալի» փայլուն հաղթարշավը, «Լիվերպուլի» տխուր արդյունքը (տեսանյութ)’

1288

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» փայլուն անցկացրեց մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլը` 6 խաղում տոնելով 6 վստահ հաղթանակ: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած «Ռեալ»-«Լուդոգորեց» խաղում դաշտի տերերը 4 գնդակ խփեցին և անառիկ պահեցին սեփական դարպասը: Մեկական գոլով աչքի ընկան Քրիստիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Ալվարո Արբելոան և Մեդրանը, ով ակումբի երիտասարդական թիմի ներկայացուցիչ է:

 

ՌԵԱԼ Մ. – ԼՈՒԴՈԳՈՐԵՑ

4-0 (2-0)

MC

 

1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 20՛ (11մ), 2-0՝ Գարեթ Բեյլ 38՛, 3-0՝ Ալվարո Արբելոա 80՛, 4-0՝ Ալվարո Մեդրան 88՛

 

ՌԵԱԼ Մ.. 13.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 5.Ֆաբիու Կոենտրան (12.Մարսելո, 60), 17.Ալվարո Արբելոա, 18.Նաչո, 8.Տոնի Կրոոս (20.Խեսե, 60), 11.Գարեթ Բեյլ (26.Ալվարո Մեդրան, 83), 23.Իսկո, 24.Ասյեր Իլյարամենդի, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 14.Խավյեր Էրնանդես

ԼՈՒԴՈԳՈՐԵՑ. 21.Վլադիսլավ Ստոյանով, 25.Յորդան Մինեւ, 27.Կոզմին Մոցի, 55.Գեորգի Թերզիեւ, 80.Ժունիոր Կայսարա, 7.Միխայիլ Ալեքսանդրով (88.Վանդերսոն, 61), 8.Ֆաբիու (12.Անիսե, 63), 18.Սվետոսլավ Դյակով, 84.Մարսելինյու, 17.Դանի Աբալո, 93.Վիրջիլ Միսիդջան (11.Ժունինյու Կիշադա, 72)

 

Հեռացում՝ Մարսելինյու 19՛ (Լ)
Զգուշացում՝ Մարսելո 86՛ (Ռ)
Մրցավար՝ Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)

 

57

ԳՆԴԱԿԻ %

43

33 (12)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (4)

8

ՏՈՒԳԱՆՔ

8

17

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

 

 

Կարլո Անչելոտիի թիմի հետ միասին B խմբից պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ «Բազելը», իսկ ահա «Լիվերպուլը» թողեց պայքարը:

«Լիվերպուլ»-«Բազել» խաղում գրանցվեց 1:1 հաշիվը, որը շվեյցարական թիմին պայքարը շարունակելու հնարավորություն տվեց: 25-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆրայը, իսկ «Լիվերպուլին» հաջողվեց խփել պատասխան գնդակը միայն 81-րդ րոպեին` Սթիվեն Ջերրարդի շնորհիվ մերսիսայդիները խուսափեցին պարտությունից, բայց մրցաշարից դուրս մնացին:

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ ԲԱԶԵԼ

1-1 (0-1)

MC

0-1՝ Ֆաբիան Ֆրայ 25՛, 1-1՝ Սթիվեն Ջերարդ 81՛

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Գլեն Ջոնսոն, 3.Խոսե Էնրիկե (18.Ալբերտո Մորենո, 46), 6.Դեյան Լովրեն, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 14.Ջորդան Հենդերսոն, 21.Լուկաշ Լեյվա (10.Ֆելիպե Կոուտինյո, 74), 24.Ջո Ալեն, 9.Ռիկի Լամբերտ (50.Լազար Մարկովիչ, 46), 31.Ռահիմ Ստերլինգ

ԲԱԶԵԼ. 1.Տոմաշ Վացլիկ, 16.Ֆաբիան Շար, 17.Մարեկ Սուխի, 19.Բերանգ Սաֆարի, 7.Լուկա Ձուֆի (6.Վալտեր Սամուել, 88), 11.Շկելզեն Գաշի, 20.Ֆաբիան Ֆրայ, 33.Մոհամեդ Էլ Նենի (21.Մարսելո Դիաս, 83), 34.Տաուլանտ Ջակա, 9.Մարկո Շտրելեր (36.Բրել Էմբոլո, 74), 25.Դեռլիս Գոնսալես

Հեռացում՝ Լազար Մարկովիչ 60՛ (Լ)
Զգուշացում՝ Լուկաշ Լեյվա 47՛ (Լ), Դեյան Լովրեն 66՛ (Լ), Ալբերտո Մորենո 77՛ (Լ), Ֆաբիան Շար 80՛ (Բ)
Մրցավար՝ Բյորն Կայպերս (Հոլանդիա)

 

56

ԳՆԴԱԿԻ %

44

0 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

0 (0)

0

ՏՈՒԳԱՆՔ

0

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

B խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է`

«Ռեալ» — 18 միավոր
«Բազել» — 7 միավոր
«Լիվերպուլ» — 5 միավոր
«Լուդոգորեց» — 4 միավոր

Նախորդ հոդվածը‘Օդեսացի հոգևորականը վաճառքի է հանել Ստրելկովի բաժակը’
Հաջորդ հոդվածը‘D խումբը գլխավորում է «Բորուսիան», երկրորդ հորիզոնականում «Արսենալն» է (տեսանյութ)’