‘Ռեկորդային առաջարկ՝ Դավիթ Դե Խեայի տրանսֆերի դիմաց’

898

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է ռեկորդային առաջարկ կատարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի ձեռքբերման համար:

Daily Star-ի փոխանցմամբ` մադրիդյան ակումբը 2015թ. ամռանը դարպասապահի տեղափոխության դիմաց կառաջարկի 50 մլն ֆունտ:

Դե Խեայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ. ավարտին: Կողմերը դեռ նոր պայմանագիր չեն համաձայնեցրել: Բացի դրանից, ամռանը «Ռեալ»-ից «Յունայթեդ» կարող է տեղափոխվել Գարեթ Բեյլը, ում տրանսֆերը գնահատվում է 120 մլն եվրո:

Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահն առայժմ համարվում է Ջանլուիջի Բուֆոնը:14 տարի առաջ «Յուվենտուս»-ը «Պարմա»-ին 33 մլն ֆունտ էր վճարել դարպասապահի տեղափոխության դիմաց:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Այժմ ես վերահսկում եմ ինձ, իսկ մեկ շաբաթ առաջ` չէի կարողանում» ‘
Հաջորդ հոդվածը‘Հոլանդիայի առաջնությունում խաղի ժամանակ «սելֆի» անող ֆուտբոլիստը կպատժվի դեղին քարտով’