«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ որակավորման եզրափակիչ

178

Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման փուլի եզրափակիչ։

20-ամյա հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 207-րդ ռակետ, հոլանդացի Լեսլի Կերխովեի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 4:6, 6:3։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Հիմնական փուլի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 138-րդ ռակետ, 23-ամյա ամերիկացի Քայլա Դեյի հետ, որը 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 232-րդ ռակետ, 24-ամյա ռումինացի Միրիամ Բիանկա Բուլգարուին։

Նախորդ հոդվածըՖլորիդայի նահանգապետը հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին
Հաջորդ հոդվածըԹրամփը շնորհավորել է Դեսանտիսին