Ռոման ֆուտբոլիստներին և անձնակազմին արգելել է խոսել ԶԼՄ-ների հետ

311

«Ռոման» կոշտ է արձագանքել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ երկու խաղով որակազրկման մերժված բողոքին: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ Հռոմը ներկայացնող ակումբն արգելել է խաղացողներին և անձնակազմին շփվել լրատվամիջոցների հետ մինչև մրցաշրջանի ավարտը։

Մոուրինյուն պնդել է, որ իրեն նախ՝ վիրավորել է «Կրեմոնեզեի» դեմ խաղի չորրորդ պաշտոնյա Մարկո Սերրան, ինչը հանգեցրել է պատասխան քայլերի և որակազրկման: Մարտի 10-ին Սպորտային վերաքննիչ դատարանը մերժել է Մոուրինյուի բողոքը։ Մարզիչը չի գլխավորի թիմը «Սասուոլոյի» և «Լացիոյի» դեմ առաջիկա հանդիպումներում։

Ի պատասխան այս որոշման՝ «Ռոման» քայլեր է ձեռնարկել՝ արգելելով իր խաղացողներին և անձնակազմին հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին Ա Սերիայի հանդիպումներից առաջ կամ հետո:

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունից
Հաջորդ հոդվածըԽաչանովը հաղթել է Օսկար Օտեին և դուրս եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի երրորդ շրջան