‘Ռոյսը վերադարձել է ընդհանուր խումբ, Մխիթարյանը` դեռ ոչ (լուսանկարներ)’

856

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Ուսումնամարզական հավաքի նպատակով հունվարի 9-ին Իսպանիա մեկնելուց առաջ Յուրգեն Կլոպի սաները հունվարի 8-ին մարզվել են Դորտմունդում: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մարկո Ռոյսը լիովին ապաքինվել է վնասվածքից և սկսել է մարզվել ընդհանուր խմբում, իսկ Հենրիխ Մխիթարյանը դեռ մարզվում է անհատական ծրագրով:

Հայ կիսապաշտպանը, ով ազդրի վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին` Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի` «Հերտայի» հետ հանդիպման ժամանակ, վազքային վարժություններ է կատարել Սոկրատիսի հետ:

 

Նախորդ հոդվածը‘Նեյմար. «Մենք պետք է լավ խաղանք նաև «Ատլետիկոյի» հետ կիրակի կայանալիք հանդիպմանը»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Ֆրանսիայի դեսպանատուն ‘