‘Ռոնալդուի վատագույն ցուցանիշը’

1032

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում (2:0): Ռոնալդուն գոլ չի հեղինակել Իսպանիայի առաջնության երրորդ խաղում անընդմեջ: 30-ամյա հարձակվողը գոլ չէր հեղինակել նաև «Սևիլյայի» և «Ատլետիկոյի» դեմ հանդիպումներում:

Ավելի վաղ Ռոնալդուին երեք խաղում չէր հաջողվել գոլ խփել 2011 թ. փետրվարին: 
Սակայն այն ժամանակ 4-րդ խաղում պորտուգալաղցին հեղինակել էր հեթ-տրիկ և օգնել թիմին հաղթելու «Մալագային» 7:0 հաշվով:

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում կհանդիպի «Էլչեին». հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Երբ պետությունը դարձնում ես համայնք’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրությունը ոտքիս տակ, սարից իջա ես քաղաք’