Ռոնալդուն մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»

337

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից,- այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր «Նապոլին», սակայն պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը չի կարողացել համաձայնության հասնել կողմերի հետ։

Նշվում է, որ Ռոնալդուն կշարունակի ելույթները մանչեսթերյան ակումբի կազմում։

Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։

Նախորդ հոդվածըՌադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ Թայվանի մոտ
Հաջորդ հոդվածըԱրթուր Ալեքսանյանը կպայքարի ԱԱ-ի 4-րդ չեմպիոնության համար