Ռոն Դեսանտիս․ Ուկրաինայի հակամարտությունը ԱՄՆ ազգային շահերի շարքում չէ

232

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որը համարվում է 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի ամենագլխավոր հավակնորդներից մեկը հանրապետականների կողմից, կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի մտնում ԱՄՆ ազգային շահերի շրջանակի մեջ։

Նրա հայտարարությունը Fox News հեռուստաալիքի եթերում հնչեցրել է հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը։

«Մենք բազմաթիվ կարևորագույն կենսական խնդիրներ ունենք՝ ապահովել սահմանների անվտանգությունը, ուժեղացնել զինված ուժերի մարտունակությունը, ապահովել էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, զսպել Չինաստանի կոմունիստական կուսակցության տնտեսական, մշակութային և ռազմական հզորացումը։ Սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային վեճի մեջ ներքաշվելը մեզ չի վերաբերում»,- ասվում է Դեսանտիսի հայտարարության մեջ։

Դեսանտիսն առայժմ պաշտոնապես չի հայտարարել, որ մտադիր է մասնակցել ընտրություններին, սակայն սպասվում է, որ նա վաղ թե ուշ դա կանի։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն նրան անվանել է իր ամենաուժեղ հավանական մրցակիցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևին տրվելիք օգնությունը կորոշի Պուտինի հետ հանդիպումից հետո
Հաջորդ հոդվածըԵԱ․ Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք մրցակցին եւ եզրափակիչում է