‘Ռուբեն Հակոբյան. Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ ‘

965

«Մենք հայտարարել էինք, որ միայն Խաչատուր Քոքոբելյանն այսուհետ չպիտի ներկայացնի խմբակցությունը, սակայն, ցավոք, մեր հայտարարությունից հետո Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեցին, որ ֆորմալ առումով կմնան խմբակցության կազմի մեջ, սակայն կներկայացնեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Առաջիկայում մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը նաև Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ»: Ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր, հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ եթե Ա. Արզումանյանն ու Խ. Քոքոբելյանը խմբակցությունը չեն ներկայացնելու, ապա խմբակցությունը կցուցաբերի համարժեք վերաբերմունք:

Ըստ նրա՝ առաջին եռյակում գտնվող պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավոր, իսկ եռյակից դուրս՝ մյուս պատգամավորները, ըստ կանոնակարգի, դուրս գալով խմբակցությունից՝ պետք է վայր դնեն մանդատը: Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Խ. Քոքոբելյանը գտնվում է առաջին եռյակում ու խմբակցությունից դուրս գալուց հետո կարող է մնալ պատգամավոր:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ չնայած այս թնջուկին՝ «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միջև միջկուսակցական խնդիր չկա, և «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել «Ազատ դեմոկրատների» հետ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ազատեց ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ‘
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. Ցանկանում եմ ներողություն խնդրել’