‘Ռումենիգեն՝ Սանեի տրանսֆերի մասին’

1184

Լերոյ Սանեի տեղափոխությունը «Բավարիա» շարունակում է հավանական թվալ։ Գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին է խոսել «Բավարիայի» սպորտային տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն։ 

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ չնայած «Բավարիայի» հետաքրքրությանը՝ մյունխենցիները ոչ մի առաջարկ էլ չեն կատարել։ 

«Ես չգիտեմ՝ Պեպը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում իր թիմում։ Միգուցե նա ամեն ինչ լավ չգիտի։ Մենք ունենք հետաքրքրություն և ամեն ինչ անում ենք նրան (Սանեին) գնելու համար։ Ճիշտ նույն կերպ մենք փորձում էինք գնել Ջեյդոն Սանչոյին։ Եթե պաշտոնապես որևէ հայտարարելու բան լինի, մենք կանենք դա»,-Ռումենիգեյի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականին գերմանական «Շալկեից»։ 

Նախորդ հոդվածը‘Արմենպրեսս. Պյոտր Սվիտալսկին պատճառ չի տեսնում անհանգստանալու’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Կարապետյան. Քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։’