‘Ռուսական կողմը հրաժարվել է ստորագրել առանց լրացուցիչ թույլտվության ՌԴ-ում աշխատելու մասին համաձայանգիրը ‘

1541

Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագրի կիրարկումը կսկսվի օգոստոսի 10-ից: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` ներկայացնելով հուլիսի 11-ին Սոչիում ստորագրված համաձայնագրի մանրամասները:

Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ ներկայիս 7-օրյա ժամկետի փոխարեն:

Սակայն վարչապետերի հանդիպմանը չի ստորագրվել երկրորդ պայմանագիրը, համաձայն որի Հայաստանի քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու: Ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:

Նախորդ հոդվածը‘Բաքուն պատժամիջոցներով սպառնում է Կարմիր Խաչին’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը որոշել է կալանավորել Հայրապետյանին` անտեսելով մահացու ախտորոշումը’