Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է ամանորյա գիշերը Մակեևկայում իր կրած կորուստները

405

Նոր տարվա գիշերը ուկրաինական HIMARS համակարգը ջախջախիչ ճշգրիտ հարված է հասցրել Մակեևկայում ռուսաստանյան բազային, հերթական ամփոփագրում գրել են ամերիկյան Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։

Ուկրաինայի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել է 10 միավոր տեխնիկա, սակայն զոհերի թիվ չի հայտնել։ Ավելի վաղ ՈՒԶՈՒ ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտը հայտարարել է, որ ուսումնարանի շենքին հարվածելու հետևանքով, որտեղ ռուսաստանցի զինծառայողներ են եղել, զոհվել է 400 և վիրավորվել 300 մարդ։

Ռուսաստանի ՊՆ-ն երկուշաբթի հաստատել է այդ փաստը, սակայն հայտարարել 63 զոհերի մասին։

ISW-ում կարծում են, որ ռուսաստանյան պաշտպանության նախարարությունում փորձում են անվտանգության վատ կազմակերպման մեղքը բարդել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների  և հենց իրենց՝ զորակոչիկների վրա։ ԴԺՀ ներկայացուցիչները ռուսաստանյան ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ հարվածի պատճառը «զինծառայողների բջջային բարձր ակտիվությունն» է եղել, և հակառակորդը ECHELON հետախուզական համալիրի օգնությամբ հայտնաբերել է բջջային կապի ակտիվությունը և բաժանորդների գտնվելու վայրը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոն Բոլթոն․ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի
Հաջորդ հոդվածըԵԽ ևս երկու պատգամավոր կզրկվեն իմունիտետից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով