Ռուսաստանյան գազի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոն մտել է ուժի մեջ

302

Եվրոպան պաշտոնապես դադարեցնում է ծովով մատակարարվող ռուսաստանյան նավթի ներկրումը և կաշխատի մյուս գնորդների համար նավթի գնի վերին շեմը սահմանել 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Երկուշաբթի օրվանից սկսում է գործել Ռուսաստանից լցանավերով նավթի  մատակարարումների նկատմամբ ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար՝ ուժի մեջ է մտնում Եվրամիության, G7 երկրների և Ավստրալիայի որոշումը՝ արգելել 60 դոլարից ավելի բարձր և շուկայականից առնվազն 5 %-ով ցածր ռուսաստանյան նավթի տեղափոխումը և ապահովագրությունը։

Ռուսաստանն, իր հերթին, մտադիր չէ նավթ մատակարարել գնային բարձրակետի պայմաններով, իսկ փորձագետներն այդ պարագայում չեն բացառում, որ նավթի գինն անցնի 100 դոլարից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵրեկ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում
Հաջորդ հոդվածըՌԴ․ Զորակոչի ժամանակ երկիրը լքածների համար կսահմանափակվի հեռավար աշխատանքը