‘Ռուսաստանցի ազգայնականները մեկնել են Կիև՝ օգնելու Ռեգիոնների կուսակցությանը ‘

956

Ռուս ազգայնականների առաջնորդ, «Ռուսական երթերի» կազմակերպիչ Վլադիմիր Տորը և Ազգային-դեմոկրատական կուսակցության նրա զինակիցները մեկնել են Կիև, գրում է «Известия» թերթը: Ենթադրվում է, որ նրանք բանակցություններ են վարելու Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության, ինչպես նաև՝ «Ազատություն» ազգայնական կուսակցության և Ուկրաինայում ռուսների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Տորի կարծիքով՝ Ուկրաինայի «Եվրամայդանում» տեղի ունեցող իրադարձությունները կարող են վտանգ սպառնալ հարևան պետության ռուսախոս բնակչությանը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մանդելայի դին երեք օրվա ընթացքում կպտտեցնեն մայրաքաղաքի փողոցներով’
Հաջորդ հոդվածը‘Չեզոքության օրվա առթիվ Բերդիմուհամեդովը ներում է շնորհել 630 մարդու’