‘Ռուսատանը պետք է հասկանա, որ Վրաստանի եվրաինտեգրումը սպառնալիք չէ իր նկատմամբ’

1035

Վրաստանը պետք է Ռուսաստանին համոզի, որ երկրի եվրատլանտյան ինտեգրումը որևէ սպառնալիք չի պարունակում նրա համար, BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի ունենալու ուժեղ, հուսալի և ժողովրդավարական հարևան»,- ասել է նա:

Հարցազրույցի հիմնական թեմաներից է եղել նաև Վրաստանի մասնակցությունը Սոչիի Օլիմպիական խաղերին: «Սոչիի Օլիմպիական խաղերը չբոյկոտելը դժվար որոշում էր: Սակայն եթե ինչ-որ անակնկալներ լինեն, մենք դրանց համարժեք կպատասխանենք»,- նշել է Վրաստանի վարչապետը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ «տարաձայնությունների հարցը շարունակում է մտահոգիչ լինել և մեծ խնդիր է»: Նա նաև մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանը չի ուզում ընդունել իրականությունը: «Իրականությունն այն է, որ մեր տարածքում գոյություն ունի մեկ պետություն, և դա Վրաստանն է»,- ասել է Ղարիբաշվիլին: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտին. Ես այդ գործընթացին չեմ միջամտել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’