‘Ռ. Հակոբյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում փոխհամաձայնության հավանականությունը մեծ է’

839

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ փոխհամաձայնության հասնելու հավանականությունը մեծ է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների այսօր կայացած նիստի արդյունքին:

Ռ.Հակոբյանն ընդգծել է, որ քննարկումը եղել է բավականին արդյունավետ, և ավելի վաղ 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները պայմանավորվել էին, որ խմբակցություններից յուրաքանչյուրը նիստի կգա սեփական առաջարկություններով: Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր խմբակցության նախագիծը կքննարկվի կուսակցական մարմիններում, և վերջնական որոշում կկայացվի հաջորդ համատեղ նիստում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով, 4 խմբակցությունները պետք է միասնական դիրքորոշում մշակեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի նկատմամբ: «Միանգամայն հավանական է, որ առաջիկա հանդիպման ընթացքում մենք նման համաձայնության կհանգենք», — նշել է Հակոբյանը:

Նախորդ հոդվածը‘Սև երեքշաբթի Ղազախստանում’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. Պետդուման ուզում է «պատմական միակարծություն» մտցնել Ռուսաստանում’