‘Սաակաշվիլին փաստաթղթերը հանձնել է՝ ԱՄՆ աշխատանքային վիզա ստանալու համար ‘

1100

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ վերջերս ապրում է Նյու Յորքում, փաստաթղթերը հանձնել է՝ ամերիկյան աշխատանքային վիզա ստանալու համար: Այդ մասին նա հայտարարել է New York Times թերթին տված հարցազրույցում:

Նախկին նախագահի խոսքով՝ ինքը մտադիր է կրկին դասախոսություններ կարդալ Բոստոնից ոչ հեռու՝ Թաֆթսի հեղինակավոր համալսարանում:

Մինչդեռ պարբերականը նշում է, որ այդ ուսումնական հաստատությունը մայիսին դադարեցրել է իր համագործակցությունը նախկին քաղաքական գործչի հետ:

Հարկ է նշել, որ Վրաստանի նախկին նախագահը նյույորքյան Կոլումբիական համալսարանի շրջանավարտ է. 1994 թ. նա այնտեղ իրավունքի մագիստրոսի աստիճան է ստացել:

Փոխանցում է itar-tass-ը:

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական փոփոխություններից Սերժ Սարգսյանը եւս չի շահի’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանի թանգարանում միջնադարյան խաչքար է տեղադրվել’