‘Սահմանադիր հանձնաժողովը վերջնական որոշում է կայացրել «հօգուտ խորհրդարանական համակարգի» ‘

1417

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Մենք աշխատում ենք մեկ նախագծի վրա, և, կախված քաղաքական կոնսուլտացիաների բնույթից, քաղաքական ուժերի առաջարկություններից, հնարավոր են նաև որոշակի մոդիֆիկացիաներ նախագծում: Չեմ բացառում, որ մեկ նախագծի մեջ լինեն նաև տարբեր այլընտրանքներ: Չնայած դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետև մասնագիտական առումով Սահմանադրական հանձնաժողովը, կարծում եմ, վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարել ի օգուտ խորհրդարանական համակարգի», — ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ այս պահին պատրաստ է հանձնաժողովի անդամները մայիսի 18-19-ին կքննարկեն Փարիզում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

Նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կայացնողը, ըստ հանձնաժողովի անդամի, Սերժ Սարգսյանն է, որն իր ուզած տեսքով նախագիծը ներկայացնելու է Ազգային ժողովին: 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իբր չի պաշտպանում սահմանադրական հանձնաժաղավի առաջարկած՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու նախաձեռնությունը: Մինչդեռ ընդդիմությունը եւ մի շարք փորձագետներ պնդում են, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնության միակ նպատակը փոփոխությունների միջացավ նախագահի կառավարման՝ երկու ժամկետի սահմանափակումը շրջանցելը եւ Սերժ Սարգսյանի փաստացի իշխանության երկարաձգումն է անորոշ ժամկետով:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նախորդ հոդվածը‘ԵՄ ներկայացուցիչ. Երեւանն ու Բաքուն Ռիգայում կքննարկեն Ղարաբաղի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Իշխանական այդ ողջ օպերացիայի իմաստն այն էր, որ միասնական ճակատը քանդվեր’