‘Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ»-ը թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի առեւտրի թույլտվություն է ստացել’

1381

Կառավարության որոշմամբ Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: 

«Նատալի ֆարմ» ընկերությունը փաստացի պատկանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):

Ֆինանսների նախարարությունը վերջերս խախտումներ է հայտնաբերել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության` շաքարավազի մենաշնորհատեր «Ալեքս գրիգ»-ի գործունեությունում: Նախարարության համապատասխան տեսչությունը արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում  գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության  աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500 կգ հումք: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ենթադրենք՝ աբորտները զրոյի հասան, հետո՞ ինչ’