‘Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան’

902

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանում Ղարիբաշվիլիին դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: 
Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում: 

Նախորդ հոդվածը‘Փոխնախարար. Գալուստ Սահակյանի ջիպը որ չլիներ, Հայաստանում պրոբլեմ չէ՞ր լինի’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ»-ը թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի առեւտրի թույլտվություն է ստացել’