‘Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները Սթիվ Ջոբսին պարտք են 174 դոլար’

1290

Այս մասին հաղորդել է Business Insider-ը:

Apple-ի նախկին ղեկավարը, որը մահացել է ավելի քան չորս տարի առաջ, հայտնվել է այն մարդկանց ցուցակում, ովքեր գերավճար են կատարել կայանման կտրոններով, և այժմ քաղաքի իշխանությունները փնտրում են նրանց՝ իրենց պարտքը վերադարձնելու համար:

Ցուցակում են հայտնվել նաև Uber-ի ղեկավար Թրևիս Քալանիկը, որին պետք է վճարեն 510 դոլար, և PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլը՝ 170 դոլարի գերավճարով:

Ընդհանուր առմամբ՝ 17 տարվա ընթացքում քաղաքի իշխանությունները հավաքել են 6,1 մլն դոլար գերավճար, որն այժմ ուզում են վերադարձնել: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Bellingcat. MH17-ի աղետի ռուսաստանյան վարկածը քննություն չի բռնում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրել է զինադադարի ձախողման մասին’