‘Սարկոզին «ցնցված է» իրեն ներկայացված մեղադրանքներից’

762

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իրեն ներկայացված մեղադրանքներից, հարցաքննության մեթոդներից, և կարծում է, որ այդ ամենը քաղաքական մանիպուլյացիաների հետեւանք է: Այդ մասին Ֆրանսիայի նախկին առաջնորդը հայտարարել է հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ չի կատարել «Հանրապետության և իրավական պետության սկզբունքներին հակասող գործողություններ», և «խոսքը արդարադատությունը քաղաքական մանիպուլյացիայի ենթարկելու մասին է»:

Ֆրանսիայի նախկին նախագահը կասկածվում է կոռուպցիայի, շահադիտական նպատակներով հետաքննության գաղտնիությունը խախտելու և «ազդեցության վաճառքի» մեջ:

Հայտնի է, որ Սարկոզիի գործը վարող երկու դատավորներն իրենց քաղաքական համոզմունքներով պատկանում են ձախ ուժերին և սոցիալիստներին շատ մոտ արհմիության անդամներ են: Հարցաքննությունները կատարվել են առանց փաստաբանի: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Financial Times. Քերին անձամբ է Պոռոշենկոյին խնդրել երկարաձգել զինադադարը’
Հաջորդ հոդվածը‘«Էթիհադ Էյրվեյզ»-ը ձեռնամուխ է եղել դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթերի իրականացմանը’