Սենատոր Գրեհեմը՝ ՌԴ իշխանություններին․ «Կհանդիպենք Հաագայում»

327

Ռուսաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հարավային Կառոլինայից ամերիկյան սենատոր Լինդսի Գրեհեմի նկատմամբ՝ «ռուսատյաց հայտարարությունների փաստով»։

Քաղաքական գործիչը ՌԴ ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի ուշադրությունն է գրավել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման և ԱՄՆ-ի օգնության մասին խոսակցության տեսագրության պատճառով, որտեղ հանրապետական սենատորը ռուսաստանցիների մահերը անվանում է Վաշինգտոնի կողմից «փողը ծախսելու ամենահաջող ձևը»։

Ավելի ուշ Reuters-ը պարզաբանել էր, որ «Ռուսները մեռնում են» և «Դա ամենալավ ձևն է՝ ինչպես ենք մենք ծախսում փողը» նախադասությունների միջև մոնտաժման հետքեր կան։ Այնուհանդերձ, ՔԿ ղեկավար Բաստռիկինը հանձնարարել է քրեական գործ հարցուցել սենատորի դեմ։

«Կալանքի օրդերը, որը տրվել է Պուտինի կոռումպացված և անբարոյական կառավարության կողմից, ես կկրեմ որպես պատվո նշան»,- Twitter-ում գրել է Լինդսի Գրեհեմը՝ հավելելով, որ «կենթարկվի» Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, եթե Ռուսաստանը հետևի իր օրինակին։

«Եկեք շարադրեք ձեր փաստարկները։ Կհանդիպենք Հաագայում»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԹուրքիայի վերաբերյալ տարբեր կարծիքներ ԳԴՀ իշխող դաշինքում և ընդդիմությունում
Հաջորդ հոդվածըՊԲ․ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը